Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

12 հոկ 2018 22:27

Գյուղում լուծվել են համայնքային նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհավանական էին թվում. Դդմաշեն

Գյուղում լուծվել են համայնքային նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհավանական էին թվում. ԴդմաշենԴդմաշեն համայնքում հոկտեմբերի քսանմեկին տեղի կունենա համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այստեղ ընտրապայքարի են դուրս եկել Սերգեյ Սերգոյանը և գործող համայնքապետ Ավետիս Ավետիսյանը: Մեզ չհաջողվեց հանդիպել թեկնածուներին,  բայց գյուղացիները  ընտրություններին ընդառաջ նկարագրեցին գյուղի վիճակն ու թեկնածուներին: 
 
Մասնավորապես, դդմաշենցի 92-ամյա Սերիոժա Ստեփանյանը, ով նախկինում գյուղ.խորհրդի նախագահ է եղել շատ  լավ էր  պատկերացնում գյուղապետի իրավունքներն ու պարտավորությունները. «Գյուղապետը պիտի լինի ժողովրդի կողմից ընտրված այն մարդը, ով կկարողանա  քաղաքացիների անդորրը  պահպանել և նրա երաշխավորը լինել, պիտի կարողանա մաքրությունը պահպանել, ժողովրդի կամքի կատարումը նրա համար պիտի գերակա շահ լինի»,-ասաց նախկին գյուղապետը և հավելեց, որ այս ամենը նա տեսել է  գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանի պաշտոնավարման ընթացքում: 
 
Գյուղացիների խոսքերով՝ գյուղում լուծվել են համայնքային նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհավանական էին թվում մասնավորապես ճանապարհների ասֆալտապատման, բարեկարգման, խմելու և ոռոգման ջրի խնդիրները իսպառ վերացել են: Գազաֆիկացվել է ամբողջ համայնքը, վերանորագվել է համայնքապետարանը, դպրոցի տանիքը: Չկա այդպիսի մի դեպք, (սոց.օգնություն, ծնունդ օգնություն, ուսանողների դրամական խրախուսանք, վարձավճար) որ գյուղացիները դիմեն և օժանդակության ստացած չլինեն:
 
Իսկ ավելի կոնկրետ իրենց գործող գյուղապետից չդժգոհեցին, շատ անսպասելի էր, բայց ասացին, որ Ավետիս Ավետիսյանը 40 տարի վերանորագում չտեսած գյուղապետարանի շենքն ու մանկապարտեզը վերանորոգել ու կահավորել է այնպես, որ մայրաքաղաքում հազիվ կարելի է տեսնել դրա նմանը, ի դեպ բացարձակ անվճար է այն գործում  երեխաների համար: 
 
Մենք փորձեցինք հետաքրքրվել մյուս թեկնածուի մասին, որին գյուղացիների զգալի մասը չէր ճանաչում մասնավորապես դդմաշենցի Մինասյան Նորիկը ավելացրեց, որ մյուս թեկնածուն երիտասարդ է չի ճանաչում՝ փոխարենը  կնոջ հորը գիտի, ով գյուղի կոմբայնավարն է: 
 
Ըստ տարածված լուրերի  թեկնածու Սերգեյ Սերգոյանի կնոջ հայրը (աներ) Գևորգ Ստեփանայնը գյուղում դռնեդուռ ընկած  իր փեսայի համար ձայն է խնդրում: 
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր