Մանվել Գրիգորյանի մոտ այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար. ՀՔԾ պետ

«Բոլոր մարդիկ էլ առողջության հետ խնդիրներ ունեն։ Հիմա Մանվել Գրիգորյանի համար փորձաքննություն է նշանակված։ Այս պահին նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն այն հիվանդությունները չեն, որոնք անհամատեղելի են անազատության մեջ պահելու համար, տվյալ դեպքում առայժմ նման փաստ չի հայտնաբերվել»,–ասաց Խաչատրյանը` պատասխանելով ՀՀԿ–ական պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու մասին հարցին։
Լրագրողների խնդրանքով ՀՔԾ–ը պետը նաև անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի գործին` նշելով, որ նրա տնից առգրավված զենքի փորձաքննությունն ավարտվել է։
Հավելենք, որ օրերս Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, ավելին՝ օր օրի ավելի է վատանում ։ Ըստ նրա՝ փորձաքննության արդյունքներն էլ հաստատել են իր կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: