Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 3-ի համար       Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում, հայտնաբերվել է 3 մшրմին    

13 հոկ 2018 16:48

Հիվանդներին ցավից ազատելու համար բժիշկները նրանց խորհուրդ են տալիս թանգարաններ այցելել

Հիվանդներին ցավից ազատելու համար բժիշկները նրանց խորհուրդ են տալիս թանգարաններ այցելելՄի խումբ կանադացի բժիշկներ հաջորդ ամսից նոր դեղատոմս կգրեն՝ թանգարաններ այցելելը: Մոնրեալի նրբագեղ արվեստների թանգարանը և Մոնրեալի բժիշկների ակադեմիան նոյեմբերի 1-ից հիվանդների բուժման համար նոր փորձնական միջոց են սկսում:
Նախաձեռնության հեղինակ բժիշկներից մեկի խոսքով՝ թանգարաններ այցելությունը կարող է օգտակար լինել հոգեկան և մարսողական համակարգի հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այն դրական կարող է ազդել նաև շաքարախտով տառապողների, բարձր ճնշում ունեցողների, ինչպես նաև պալիատիվ օգնության կարիք ունեցողների վրա:
Գիտափորձի շրջանակում ասոցացիայի անդամները հիսուն այդպիսի դեղատոմս կկարողանան գրել, որը թույլ կտա չորս մարդուց բաղկացած ընտանիքին անվճար մտնել Մոնրեալի նրբագեղ արվեստների թանգարան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր