10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

13 հոկ 2018 18:18

5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից.քաղաքապետ

5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից.քաղաքապետ5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողներին ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից, սա ինչ-որ տեղ զարմանալի է։ Էն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի թանկացրեք, իսկ հիմա որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ։ Ինձ թվում է, որ նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել, որ նոր ալիք չբարձրանա բողոքի։ Բայց միգուցե գինը օբյեկտիվորեն բարձրացնելու տեղ կա։ Բայց շատ կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտային միջոցները»,-ասաց նորընտիր քաղաքապետը։
Հայկ Մարությանը նշեց, որ երեւանցիների հետ միասին պետք է որոշեն տրանսպորտի գինը բարձրացնեն, թե՝ ոչ հանրաքվեների միջոցով․ «Մենք պետք է ասենք, գիտեք տրանսպորտը փոխվեց, պետք է ինքնարժեքը բարձրանա, էսքան է լինելու, մենք ուզենք, թե չուզենք, դա կոստանտ թիվ է լինելու, մենք ուզենք, թե չուզենք։ Մենք պետք է որոշենք, ավել ենք տալու, ինչ-որ մի հարց լուծենք, թե չենք ուզում տանք, որ չլուծենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր