Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Հրդեհ է բռնկվել Հաղթանակ թաղամասի տներից մեկում, հայտնաբերվել է 3 մшրմին    

15 հոկ 2018 17:10

Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին,հետո կհասկանա, որ այլ ճանապարհ չկա.Ադրբեջանի ԱԳՆ-ն

Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին,հետո կհասկանա, որ այլ ճանապարհ չկա.Ադրբեջանի ԱԳՆ-նԱդրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի նոր ղեկավարությունը «կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»:
«Հույս ունենք՝ այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա», — ասված է արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում:
Այս հայտարարությամբ, ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը պատասխանել է Ֆրանսկոֆոնիայի 17-րդ համաժողովի արդյունքներով ընդունված բանաձևին, որում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը:
«Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության համապատասխան բանաձևերով և Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները՝ դուրս բերի զորքը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», — նաև հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր