Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

09 նոյ 2022 12:11

«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, նա նման պարտավորություն է վերցրել, որքա՞ն պիտի սպասենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքով» երթևեկության ապահովման հարցը Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է երկրի ղեկավարությունը, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Օկուպացված հայկական Շուշիում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ երկու տարի է անցել այն օրվանից, երբ «Երևանը պարտավորություն է ստանձնել ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երթևեկությունը, սակայն այնտեղ ոչ ճանապարհներ են հայտնվել, ոչ երկաթուղիներ»։

«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է, նա նման պարտավորություն է վերցրել։ <...> Հայաստանը պարտավորվել է կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Անցել է երկու տարի, չկա երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր