Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

12 ապր 2019 14:12

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԵԽԽՎ-ում Փաշինյանի հայտարարությանը՝ նախ զինված ձեր ուժերը գրավյալ տարածքներից դուրս բերեք

Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ ԵԽԽՎ-ում Փաշինյանի հայտարարությանը՝ նախ զինված ձեր ուժերը գրավյալ տարածքներից դուրս բերեքԱդրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունն ու չսպառնալ ուժի կիրառումով։ Վերջինը կոչ է արել Փաշինյանին ծանոթանալ 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին, գրում է Haqqin.az-ը: «Հելսինկյան եզրափակիչ ակտի 10 հայտնի սկզբունքների շարքում երկրորդ՝ «ուժ չկիրառելու և ուժի սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքում նշվում է. «Միջազգային մակարդակով կողմերը զերծ կմնան ուժի գործադրմամբ պետության տարածքային ամբողջականության կամ անկախության խախտումից»: Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, որ առաջարկում է հրաժարվել ուժի կիրառումից, հրատապ քայլեր ձեռնարկել՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան իր երկրի զինված ուժերն Ադրբեջանի գրավյալ տարածքներից դուրս բերելու ուղղությամբ` տարածաշրջանում կայուն խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար»,- նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր