20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

15 հոկ 2018 22:00

Ապացուցվել է այլմոլորակայինների տարածումը ողջ Ծիր Կաթինում

Ապացուցվել է այլմոլորակայինների տարածումը ողջ Ծիր ԿաթինումՀարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ կենդանի օրգանիզմները ունակ են բնակվելու Ծիր Կաթինի ողջ տարածքում՝ տարբեր տիեզերական օբյեկտների օգնությամբ, այդ թվում՝ երկնաքարեր, աստերոիդներ և գիսաստղեր: Այս մասին տեղեկացնում է Science Alert-ը:
Պանսպերմիայի վարկածի համաձայն՝ միկրոօրգանիզմները կամ կյանքի ծագման համար անհրաժեշտ նյութերը տիեզերական տարածության միջոցով կարող են շարժվել մի մոլորակից դեպի մյուս մոլորակ: Առանձին բջիջները, որոնք կարող են գոյատևել վակուումի և իոնացնող ճառագայթման ազդեցությունը, կարող են մետեորիտների կամ նույնիսկ տիեզերական սարքերի հետ միասին ընկնել այլ երկնային մարմինների վրա, որտեղ նրանց կենսագործունեությունը վերսկսվում է: Որոշ գիտնականներ կարծում են, որ կենդանի օրգանիզմները (կամ նրանց նախատիպերը) կարող էին Երկրի մոլորակի վրա հայտնվել գիսաստղերի հետ միլիարդավոր տարիներ առաջ։
Գիտնականների կարծիքով՝ որպես կյանքի «կրողներ» կարող են ծառայել այնպիսի օբյեկտները, ինչպիսի է միջերկրային աստերոիդ Օումուամուան, որը անվանվում է «եկվորների նավ»: Մոլորակային համակարգերը, որոնցում առկա են գազային հսկաներ, այդպիսի աստերոիդների համար որպես գրավիտացիոն թակարդներ են ծառայում: Երկու կամ երեք աստղերից բաղկացած համակարգերը կարող են գրավել նույնիսկ ազատ թռչող մոլորակները, որոնք դուրս են եկել մայր աստղի շուրջ ուղեծրից կատակլիզմի պատճառով: Այլ աստղագետների գնահատմամբ՝ Ծիր Կաթինում նման մոլորակների թիվը մոտ 100 մլրդ է։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր