Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

15 հոկ 2018 19:59

Տպավորված եմ Փաշինյանի հեղինակությամբ, նա կարողանում է տեսնել ընդհանուր պատկերը.նա դարձել է ավելի վստահ

Տպավորված եմ Փաշինյանի հեղինակությամբ, նա կարողանում է տեսնել ընդհանուր պատկերը.նա դարձել է ավելի վստահՀայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի համոզմամբ՝ Հայաստանում «ժողովրդավարության ապագան փայլուն է»:
«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում ավելի քան երեք ու կես տարի պաշտոնական Վաշինգտոնը ներկայացրած Միլզը ընդգծել է․ – «Հայ ժողովուրդը նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ»:

«Լավատես եմ Հայաստանում ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, որովհետև գիտեմ, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ցանկանում: Նախորդ 25 տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով Հայաստանին՝ հասկացել եմ, որ երբեք չես կարող գնալ հայ ժողովրդի դեմ: Չնայած ողբերգական, մեծ պատմությանը` հայ ժողովուրդը վերապրել է դժվար հարևանություն և նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ: Հայերը գիտեն ինչ են ցանկանում և հասնելու են այդ նպատակին: Ուստի վստահ եմ, որ այստեղ ժողովրդավարության ապագան փայլուն է»:
Ռիչարդ Միլզի խոսքով, այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ նոր հասարակություն․ – «Այն, ինչ մենք տեսանք այս տարվա ապրիլ-մայիսին, հայերի առաջնորդած, հայերի առաջ մղած զարգացումներ էին, երբ հայ ժողովուրդը ոգևորիչ կերպով խաղաղ բողոքի միջոցով արտահայտեց իր դժգոհությունը: Հայերը ցանկանում էին նոր հասարակություն, ցանկանում էին տեսնել այնպիսի քաղաքական կամք, որը լուծում կտա խնդիրներին: Անկեղծ ասեմ, ինձ հարցնում էին՝ երբ Գյումրիում սկսվեց շարժումը, արդյո՞ք տեսնում էի, թե այն ուր կհասնի: Իմ պատասխանն՝ ոչ»:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ դեսպան Ռիչարդ Միլզը համեմատություն արեց Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի հետ, որովհետև, դեսպանի խոսքով, Ադամսը կարողացավ ապստամբների առաջանորդից դառնալ պետության ղեկավար․ – «Պատիվ եմ ունեցել բազմիցս հանդիպել [Հայաստանի] վարչապետին՝ մինչև Փաշինյանի վարչապետ ընտրվելը և վարչապետ ընտրվելուց հետո։ Հարց էր առաջացել, որը, կարծում եմ, բոլորիս մոտ է ծագել՝ արդյո՞ք նա կարող է հեղափոխական առաջնորդից, փողոցի քաղաքական գործչից անցում կատարել պետության ղեկավարի: Սա տարբեր հմտություններ է պահանջում, և յուրանչյուրը չի կարող նման անցում կատարել: Տեսել ենք՝ որոշ մարդիկ ձախողվել են: Պետք է ասեմ, որ տպավորված եմ՝ տեսնել նրան առաջնորդի դերում, նա դարձել է ավելի վստահ: Կարծում եմ, նա դեռ ձգտում է տիրապետել առաջնորդի հմտություններին: Տպավորված եմ նրա հեղինակությամբ, նա կարողանում է տեսնել ընդհանուր պատկերը»:
Երևանից հեռացող Միլզը հայ-ամերիկյան հարաբերությունները «ամուր և խորը» բնորոշեց․ – «Կարծում եմ մեր հարաբերությունները Հայաստանի հետ ամուր են և խորը: Անցած շաբաթ հայտարարեցի, որ ԱՄՆ կառավարությունը ավելացրել է Հայաստանին տրվող աջակցությունը: Ցանկանում ենք աջակցել այստեղ տեղի ունեցող փոփոխություններին, ցանկանում ենք աջակցել նրան, ինչին հայ ժողովուրդը ցանկանում է հասնել: Կարծում եմ, մեր հարաբերությունները լավ վիճակում են: Մոտ երկու շաբաթից Երևան է այցելելու ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով նախորդ 3-4 տարիների ընթացքում Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Կարծում եմ, հայ-ամերիկյան հարաբերությունները լավ վիճակում են»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր