10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

17 հոկ 2018 16:48

Վենետիկի հանձնաժողովի կողմից նոր ԸՕ նախագծի շուրջ եզրակացության տրամադրման ժամկետի հետ կապված խնդիր կա. Մարուքյան

Վենետիկի հանձնաժողովի կողմից նոր ԸՕ նախագծի շուրջ եզրակացության տրամադրման ժամկետի հետ կապված խնդրի պարագայում Էդմոն Մարուքյանը մեծ հաշվով խնդիր տեսնում է, բայց պնդում է՝ «արտահերթ եւ արտակարգ իրավիճակում» ենք։
Նա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ չեմ կարող ասել, թե խնդիր չկա, բնականաբար խնդիր կա, բայց կրկնում եմ, որ մենք գտնվում ենք արտահերթ եւ արտակարգ իրավիճակում, եւ հույսն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը, մյուս միջազգային կառույցները պետք է հասկանան եւ մեր դրության մեջ մտնեն։
«Հենց դրա համար են միջազգային կառույցների հետ մեր հանդիպումները, որի ժամանակ մենք ներկայացնում ենք իրավիճակը»,–նշեց պատգամավորը։
Նա պարզաբանեց միջազգային կառույցների մոտեցումը. «Ըստ էության, որքանով որ ես եմ հասկանում, մոտեցումը հետեւյալն է, որ եթե դուք ուզում եք դեկտեմբերին անեք, ապա գոնե արեք հին օրենսգրքով, իսկ եթե նորն եք ընդունում, ապա տվեք ժամանակ։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ նոր ԸՕ–ն ունի ավելի ազատական մոտեցումներ եւ հնարավորություն է բացում այլ ուժերի համար։ Հետեւաբար, այդ ժամկետի բացթողումը եւ առանց եզրակացության նախագծի ընդունումը մեծ խնդիր չի դառնա մեզ համար, որ կարող էր լինել այլ իրավիճակում»,–եզրափակեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր