22-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին, վերջինը տեղում մшհшցել է          35-ամյա տղամարդը երկու ռուս կանանց «Կովկասի գերուհի» ռեստորանում հյուրասիրել է, ապա տեղափոխել այլ հասցե ու գումար պահանջել       Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը    

18 հոկ 2018 10:52

«Հրապարակ».Հները վերադառնում են.Կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնի Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել

«Հրապարակ».Հները վերադառնում են.Կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնի Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, 64-ամյա գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին մտադիր են համակարգ վերադարձնել, ըստ ամենայնի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խորհրդական։ Նա 2000-ից մինչեւ 2017-ը ԶՈՒ շտաբի պետի տեղակալ է եղել։ Նրա անունը շոշափվել է բազմաթիվ կոռուպցիոն պատմությունների մեջ, որոնցից ամենահնչեղը 2012-ին մի խումբ բարձրաստիճան զինվորականների կողմից ապօրինի զենք-զինամթերք վաճառելու գործն էր։
Ուշագրավ է, որ 2017 թ․ մայիսի 3-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նա ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից եւ զորացրվել զինվորական ծառայությունից: Ապրիամովը մտերիմ է եղել Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի հետ։ Ներկայիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2017-ին նրան անգամ ԱԻՆ տարավ՝ իր տեղակալի պաշտոնում, որտեղից էլ ազատվեց այս տարվա մայիսին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր