Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

18 հոկ 2018 12:11

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երկու նորածին է հայտնաբերվել

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երկու նորածին է հայտնաբերվելԲակում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին երկու տղաների է հայտնաբերել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության պահակը։ Aravot.am–ը հայտնում է, որ պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել թափելու, բացել ու տեսել է երկու տղա նորածինների, որոնք շնչում են։
Մանկատնից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին՝ զույգ եղբայրներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր