Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

18 հոկ 2018 13:07

Ես եմ ծրագրել Տիտանիկի խորտակումը, Մեդեան ոսկե գեղմը գողացել է իմ խնդրանքով, և ես եմ սպանել Քենեդիին․ Սահակաշվիլի

Ես եմ ծրագրել Տիտանիկի խորտակումը, Մեդեան ոսկե գեղմը գողացել է իմ խնդրանքով, և ես եմ սպանել Քենեդիին․ ՍահակաշվիլիՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ևս մեկ անգամ արձագանքել է Բադրի Պատարկացիշվիլիի սպանության գործին։ Սահակաշվիլին համապատասխան տեսաուղերձ է հրապարակել Facebook-ում։

Նախկին նախագահը սարկազմով հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին սպանել են իր պատվերով։
«Այսօր Փարցխալաձեի գրասենյակը իմ մասին ինչ-որ բան է ասել, և ես նույնպես ասելիք ունեմ, միայն թե ցանկանում եմ, որ այդ մասին չիմանա ոչ Փարցխալաձեն, ոչ Իվանիշվիլին։ Մի խոսքով, հիշեք՝ Տիտանիկը խորտակվե՞ց․ ես պատրաստվում էի ինքս դա անել, ինձ մոտ ամեն ինչ պատրաստ էր, բայց հետո ասես միտումնավոր, նա բախվեց սառցաբեկորին, և ես չհասցրի։ Հիշո՞ւմ եք Քենեդիի սպանությունը։ Ես էի այն ծրագրել։ Ինչ-որ տեղից դուրս պրծավ այդ Օսվալդը և սպանեց նրան, մինչդեռ ինձ մոտ ամեն ինչ պատրաստ էր։ Իմիջիայլոց, ես հիմա Եվրոպայի մայրաքաղաքում՝ Բրյուսելում եմ, ինձ մոտ է Մեդեայի գողացած ոսկե գեղմը։ Ինձ մոտ է նաև 19 միլիարդը (որ, իբր, «Վրացական երազանքի» վարկածի համաձայն՝ գողացել եմ Վրաստանից), և այստեղ՝ Բրյուսելում, ծրագրում եմ վերացնել Եթովպիայի կայսրին»,- ասել է Սահակաշվիլին։
«Ուզում եմ ասել, որ չորվիլի խաբեբա Իվանիշվիլին, ով խաբել, կողոպտել ու դժբախտացրել է վրաց ժողովրդին, ուզում է, որ մարդիկ մոռանան վերածննդի տարիները, որ ես էի ղեկավարում, ուզում է հիմարություններով մոլորեցնել նրանց և ստիպել մոռանալ, թե քանիսին է ինքը խաբել, քանիսի կյանքն է խորտակել։ Բայց նրա վերջը մոտեցել է։ 28-ին նախագահական ընտրություններն են, որտեղ նա կատարյալ պարտություն կկրի»,- հայտարարել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր