Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

19 հոկ 2018 10:20

Առողջներին բաց թողին, հիվանդին՝ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
Օրերս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի չէ կալանքի հետ․ «Բոլոր մարդիկ էլ ինչ-որ մի հիվանդությամբ տառապում են»։ Գրիգորյանին բուժող բժիշկ, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ թոքաբան Արտակ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչ հիվանդություն ունի նա։ «Նա 2013 թվից աջ թոքի քաղցկեղ ունի, ստացել է նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատվել է, ստացել հետվիրահատական քիմիաթերապիա, տարբեր ճառագայթումներ։ Ունի ստոմատիկ բազմաթիվ հիվանդություններ՝ ողնաշարի գրիժա՝ խիստ ցավագին ախտանիշներով, շաքարային դիաբետ, որից ախտահարվել են երիկամները։ Հիվանդությունն ազդել է աչքերի վրա՝ տեսողությունը շատ վատ է, ստորին եւ վերին վերջույթների անշարժացում-կապտացում է ընթանում, որը խորանում է, ինչը կարող է հանգեցնել վերջույթների անդամահատման։
Տառապում է բրոնխիալ ասթմայով։ Այս բոլորն ամրագրված է փաստաթղթերով։ Վերջին անգամ նա հետազոտություն է անցել Հանրապետական հիվանդանոցում, ուր արձանագրվել է՝ ավշային հանգույցների մեծացում, ինչը հնարավոր ուռուցքի աճի սինդրոմ է, բայց քանի որ Հայաստանում ՊԷԴ-սկան չկա, պետք է դրսում վերջնական ախտորոշվի։ Փարիզից Հայաստան եկած բժիշկը եւս հաստատեց այս ամենը՝ պնդելով, որ չի կարելի նման հիվանդին կալանքի պայմաններում պահել»։
ՀՔԾ-ն հակառակն է պնդում։ «Անհասկանալի է, եթե անկեղծ՝ չեմ կարող ոչ մի կերպ բացատրել այդ ամենը։ Հետո էլ՝ բոլոր առողջներին բաց թողեցին, իրեն՝ ոչ»։ Դուք՝ որպես բուժող բժիշկ, պարբերաբար այցելում եք, Մանվելն ի՞նչ է ասում։ «Իմ բժշկական այցերը տեղի են ունենում ՔԿՀ բժշկի, բուժքրոջ, անվտանգության աշխատակցի ներկայությամբ։ Մենք բացի առողջական խնդիրներից, իրավունք չունենք այլ բաներից խոսելու, հենց մի բառ ենք փոխանակում, ասում են՝ սա տեսակցություն չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր