Վագինիզմ. ինչու են կանայք ցավ զգում սեռական հարաբերությունների ժամանակ

Եթե սեքսը ցավով է ուղեկցվում, սա առաջին նշանն է, որ կինը վագինիզմ ունի: Ընդ որում, ցավը սկսվում է ներթափանցման պահին, համբուրվելիս, շոյանքների ընթացքում կինը կարող է հաճույք ստանալ:
Բժիշկները հստակ չեն կարողանում ասել, թե ինչու է առաջանում վագինիզմը: Ավելի հաճախ այն կապված է լինում սեռական հարաբերություններից առաջ ունենած լարվածության հետ:
Բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տալիս նաեւ, որ որոշ կանանց մոտ վագինիզմը ոչ բոլոր սեռահարաբերությունների ժամանակ է առաջանում: Նրանք նշում են, որ կինը, օրինակ, մի զուգընկերոջ հետ կարող է ցավ զգալ, մեկ այլի հետ՝ ոչ:
Վագինիզմ կարող է առաջանալ նաեւ միզուղիների բորբոքումների, այլ հիվանդությունների հետեւանքով:
Այն կարող է առաջանալ նաեւ սեռական բռնություն ենթարկվելու կամ խիստ ցավոտ սեռական հարաբերություն ունենալու արդյունքում: Այստեղ նաեւ հոգեբանական գործոնն է առկա:
Բժիշկները նշում են, որ վագինիզմը բուժել հնարավոր է, պարզապես նախ պետք է հասկանալ դրա առաջացման պատճառը: Եթե այն հոգեբանական է, ապա հոգեբանի հետ թերապիան կարող է օգնել: Եթե պատճառը միզասեռական ուղիների վարակներն են, դրա դեմ է պետք պայքարել:
bujinfo.am