Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

22 հոկ 2018 14:35

Եղանակի փոփոխությունը ջերմաստիճանի կտրուկ փոփոխության չի հանգեցնի

Եղանակի փոփոխությունը ջերմաստիճանի կտրուկ փոփոխության չի հանգեցնիՀոկտեմբերի 22-ից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում է անձրևային եղանակ։ Նման կանխատեսում է արել ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 22–26-ը շրջանների զգալի մասում, օրվա գրեթե բոլոր ժամերին սպասվում է անձրև։ Բացառություն են կազմում Վայոց Ձորի, Սյունիքի մարզերն ու Արցախը, որտեղ շաբաթը կանցնի ամպամածության ներքո, բաց անձրև գրեթե չի տեղա։
Երևանում հոկտեմբերի 22-26-ը երեկոյան և գիշերային ժամերին սպասվում են թույլ անձրևներ։ Մայրաքաղաքում ևս շաբաթվա ընթացքում կգերիշխի ամպամածությունը։
Եղանակի փոփոխությունը, սակայն, ջերմաստիճանի կտրուկ փոփոխության չի հանգեցնի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, գիշերային ժամերին նույնքան կբարձրանա։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշել էր, որ գիշերային ժամերին ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է հենց ամպամածության ծածկի առկայությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր