Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

22 հոկ 2018 12:03

Աստծո կամոք,մենք՝ որպես Թուրքիա և Ադրբեջան,հաջողությամբ կպսակենք ղարաբաղյան հակամարտության սուրբ դատը

Աստծո կամոք,մենք՝ որպես Թուրքիա և Ադրբեջան,հաջողությամբ կպսակենք ղարաբաղյան հակամարտության սուրբ դատըԱդրբեջանում  թուրքական «STAR» նավթավերամշակման գործարանային համալիրի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ հայերն «օկուպացրել են ադրբեջանական հողերի 20%-ը»: Ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանի կայունության համար կարևոր երկրներ և առանց այդ երկրների թույլտվության ոչ մի նախագիծ չի կարող իրագործվել ռեգիոնում:

«Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը քառորդ դար շարունակ բռնազավթման տակ է: Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռության մատնել այդ հարցի լուծմանը միտված Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունները: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վերջ կդնի աշխարհի բոլոր ծայրերում ի հայտ եկող անարդարություններին, այդ թվում նաև Ղարաբաղի  հակամարտությանը»:
Էրդողանը միջազգային կառույցներին մեղադրել է արդարության զգացումից հեռու լինելու մեջ և զգուշացրել, որ այդ կերպ դրանք հեղինակազրկվում են:
«Մենք՝ որպես Թուրքիա և Ադրբեջան, ցանկացած պարագայում շարունակելու ենք մեր ընդհանուր պայքարն այն արժեքների համար, որոնց հավատում ենք: Աստծո կամոք հաջողությամբ կպսակենք այս սուրբ դատը»,- եզրափակել է Էրդողանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր