ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

22 հոկ 2018 13:55

24 ժամում օրենսգիրք անցկացնել՝ դա չի լինելու, ինչքան ուզում է Փաշինյանը մտնի լայվ, ճնշեք պատգամավորներին

Ազգային ժողովի այսօրվա նիստը կայացավ ՀՀԿ-ական պատգամավորների ներկայության շնորհիվ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Հիմա եթե մեր այսօրվա իշխանությունները չեն կարողանում կայացնել քաղաքական ստույգ որոշում, իրենք ի՞նչ են ուզում՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ փոփոխված Ընտրական օրենսգիրք»,-ասաց Արմեն Աշոտյանը։
Ըստ Աշոտյանի՝ Ընտրական օրենսգիրքը խոշոր փոփոխություններով, եթե ընդունվի էլ, առանց քաղաքական կոնսենսուսի ընդունվի, կստացվի, որ հակասում է ժողովրդավարության դասական կանոններին։

«Այսօր մենք, երևի թե, դա չենք զգում, բոլորս ուրախ ենք, հետհեղափոխական ենք, էյֆորիա ենք, վարչապետը լայվ կմտնի, նորից մի բան դզի կանցնի, կգնա, բայց դա հարցն ուղղելո՞ւ է», - նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով. «Ինչքան ուզում եք Արարատ Միրզոյանը գնա Վենետիկ, ինչքան ուզում է Նիկոլ Փաշինյանը մտնի լայվ, ինչքան ուզում եք մարդ բերեք պատուհանի տակ ինձ հիշատակեք, դա չի փոխվելու, դա դասական քաղաքագիտական կանոն է», - նշեց Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց՝ եթե ուզում եք հապճեպ խորհրդարանական ընտրություններ, ապա, ինչպես նշեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջիաննի Բուքիքիոն, լրջագույն Ընտրական օրենսգրքի լրջագույն փոփոխություններ անել չեք կարող։

«Կարող եք քվեարկել տալ, կարող եք էլի ճնշել պատգամավորներին, համոզել, բերել, նստեցնել, խնդրել, բայց դա չի լինելու այն, ինչի մասին դուք խոստանում էիք հայ հասարակությանը», - ասաց Ա. Աշոտյանը։

«Հանրապետական» խմբակցության պատգամավորն ասաց, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ինքնանպատակ չէ։
«Բոլոր նախկին ընտրությունները քըխ էին, էս ընտրությունները լավն են լինելու, օքեյ, ո՞նց, էս ձևո՞վ, կներեք, մարդիկ կոմպոտ զակատ անելու ավելի երկար են պատրաստվում տանը, այստեղ 24 ժամում ուզում են երկրորդ ընթերացմամբ Ընտրական օրենսգիրք անցկացնել», - ասաց Ա. Աշոտյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր