2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

22 հոկ 2018 16:47

Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է. Ռուդոլֆ Ջուլիանի (տեսանյութ)

Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է. Ռուդոլֆ Ջուլիանի (տեսանյութ)Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախագահի կիբեռանվտանգության հարցերով խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին։
Հարցին՝ պետք է արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Ռուդոլֆ Ջուլիանին նշեց. «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը։ Դա պատմական փաստ է։ Սակայն ես այստեղ եմ գտնվում մասնավոր այցով»։ Նրա խոսքով՝ ճանաչման հարցով պետք է անմիջապես վարչակազմը զբաղվի։
Ջուլիանին Երեւան է ժամանել մասնակցելու Եվրասիական գործընկերության 3-րդ միջազգային համաժողովին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր