Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին    

23 հոկ 2018 11:40

«Հերիք է խաղեր անել ու խորհրդարան մտցնել ՀՀԿ-ին». Տիգրան Ուրիխանյանը՝ ՔՊ-ին

Ազգային ժողովում այսօր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ելույթ ունեցավ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Ինձ համար զարմանալի է, որ մեր ՔՊ գործընկերները վարչապետի գլխավորությամբ հայտարարում են, թե ԱԺ-ն պետք է որոշի՝ որ ընտրական օրենսգրքով գնալ, իրենց համար միևնույն է, իրենք անցողիկ են: Բևեռեք ուշադրությունը, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ համար: ՀՀԿ պատգամավորներն էին, որ հանկարծ դարձել են հայ հեղափոխական, գնում են իշխանության դռների առաջ երդվում են հեղափոխությանը ու հնարավորություն են ստեղծում մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով, հիմար ձևով ճողոպրել խորհրդարան: Բերեք փոխեք այս ընտրական օրենսգիրքը, հերիք է խաղեր անել ու խորհրդարան մտցնել ՀՀԿ-ին», ասել է նա:
Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է Ուրիխանյանին՝ հիշեցնելով, որ իրենք են բերել նախագիծը: «Մենք ենք նպատակ ունեցել հեշտացնել, պարզեցնել ընթացակարգերը քաղաքական այն ուժերի համար, որոնք շատ հանրային աջակցություն չունեն, ովքեր փոքր են, նոր են ձևավորվում: Մենք խնդիր ունենք հենց այդ հարցը լուծել, քաղաքական դաշտն ընդլայնել: Եթե նկատեցիք, երեկ Ելք խմբակցության բոլոր պատգամավորները ներկա են եղել, գրանցվել են և կողմ են քվեարկել: Դուք այլ խմբակցությունների պատգամավորների մասին ասեք, նաև ձեր», նշել է Նազարյանը:
«Քանի որ ԱԺ որակյալ աշխատանքը կապված է ԱԺ ձևավորման որակից, այն է՝ ընտրություններից, ես տեսնում եմ կապ: Հնարավորությունը` թողնել հին ընտրական կարգը, հնարավորություն է թողնել հին ռեյգինտային ընտրակարգով Հանրապետականի նախկին փողատերերին ճողոպրել խորհրդարան, իսկ ընդհանուր ցուցակով ապահովել ՀՀԿ մի քանի հոգանոց այն կերպարներին, որոնք իբր կապ չունեն ռեյտինգային համակարգի հետ: Խոսքն այստեղ փոքր կուսակցությունների կամ անցողիկ շեմի մասին չէ, խոսքը գնում է այն մասին, որ հին ընտրական օրենսգիրքը հնարավորություն է ՀՀԿ ներկայությունը նորից ու մեծ թվով խորհրդարանում ապահովելու համար: Գործադիր իշխանությանը և ՔՊ-ին դիմելով ես կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել: Եկեք նորից հանեք ժողովրդին, ճնշում գործադրենք, որ էստեղ խալտուրաներով չկարողանան պահել հին ընտրական օրենսգիրքը», ասել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով, նոր օրենսգրքի չընդունման պատճառն այն է, որ գործադիրի առաջ երդում տված ՀՀԿ պատգմավորները չէին եկել, որ քվեարկեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր