Ուրիխանյանը կոչ է անում ժողովրդին նորից ոտքի հանել. դա դուր չեկավ Լենա Նազարյանին
![Ուրիխանյանը կոչ է անում ժողովրդին նորից ոտքի հանել. դա դուր չեկավ Լենա Նազարյանին Ուրիխանյանը կոչ է անում ժողովրդին նորից ոտքի հանել. դա դուր չեկավ Լենա Նազարյանին](https://hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1540300943_novyy-kollazh6.jpg)
«Բևեռեք ուշադրությունը, որ պետք է անցողիկ հնարավորություններ ստեղծել բոլորի համար հավասարապես, ոչ միայն ՔՊ-ի համար: ՀՀԿ պատգամավորներն էին, որ հանկարծ դարձել են հայ հեղափոխական, գնում են իշխանության դռների առաջ, երդվում են հեղափոխությանը ու հնարավորություն են ստեղծում մեր թիկունքի հետևից նորից ռեյտինգայինով, հիմար ձևով ճողոպրել խորհրդարան: Բերեք փոխեք այս Ընտրական օրենսգիրքը, հերի՛ք է խաղեր անել ու խորհրդարան մտցնել ՀՀԿ-ին»:
Ուրիխանյանը, դիմելով գործադիր իշխանությանն ու ՔՊ-ին, կոչ արեց կրկին ժողովրդին ոտքի հանել և ստիպել ՀՀԿ-ին, որ կողմ քվեարկի բարեփոխումներին:
Ուրիխանյանի այս հայտարարությունը դուր չեկավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին:
«Մենք ենք նպատակ ունեցել հեշտացնել, պարզեցնել ընթացակարգերը քաղաքական այն ուժերի համար, որոնք շատ հանրային աջակցություն չունեն, ովքեր փոքր են, նոր են ձևավորվում: Մենք խնդիր ունենք հենց այդ հարցը լուծել, քաղաքական դաշտն ընդլայնել: Եթե նկատեցիք, երեկ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները ներկա են եղել, գրանցվել են և կողմ են քվեարկել: Դուք այլ խմբակցությունների պատգամավորների մասին ասեք, նաև՝ ձեր»,- նշեց Նազարյանը: