Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին          Երևանում բախվել են «Opel» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած       Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով    

23 հոկ 2018 18:00

Բելգիացի սկանդալային մոդելը մերկ ֆոտոշարք է արել Թուրքիայի պատմական ու կրոնական վայրերում

Բելգիացի սկանդալային մոդելը մերկ ֆոտոշարք է արել Թուրքիայի պատմական ու կրոնական վայրերումՏարբեր երկրներում մերկ ֆոտոշարքերով հայտնի բելգիացի մոդել Մարիսա Պապենն այս անգամ էլ Թուրքիայի պատմական, տուրիստական ու կրոնական վայրերում է լուսանկարվել:
Պապենը սոցցանցում հրապարակած լուսանկարների տակ արած մեկնաբանությունում գրել է, որ տարբեր չթույլատրված վայրերում մերկ լուսանկարվելու համար Թուրքիայում մի շարք պատասխանատուների կաշառք է տվել:
«Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչը ինձ պարգևել է Թուրքիան: Չնայած լուսանկարվելու համար կաշառք տալուս ու մեր շատ չարչարվելուն՝ Թուրքիան աշխարհի ամենահրաշալի վայրերից է: Ուտեստներն ու վայրերը անմոռանալի են: Բոլորը, բացի դռնապաններից, հմայիչ են: Մեզ օգնողներին շնորհակալություն ենք հայտնում, դուք գիտեք, թե ովքեր են»,- գրել է Պապենը:
Բելգիացի սկանդալային մոդելը մերկ ֆոտոշարք է արել Թուրքիայի պատմական ու կրոնական վայրերում
Բելգիացի սկանդալային մոդելը մերկ ֆոտոշարք է արել Թուրքիայի պատմական ու կրոնական վայրերում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր