Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

23 հոկ 2018 20:35

Արտակարգ դեպք Երևանում. բժիշկն ու ընկերները կասկածվում են քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ

Արտակարգ դեպք Երևանում. բժիշկն ու ընկերները կասկածվում են  քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ33 տարեկան բժշկին հայտնաբերել են, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրա ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի 33-ամյա բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են 49-ամյա քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու մեջ։ 

Հոկտեմբերի 20-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, աջից 7-րդ, 8-րդ կողերի կոտրվածք, քթոսկրերի կոտրվածք, թոքերի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 49-ամյա Ջանիկ Եղիազարյանն է, որն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի բակից, որտեղ նրան ծեծել են մի խումբ անձինք, նրանց թվում է եղել նաև Երևան քաղաքի Մանանդյան փողոցի բնակիչ, 33-ամյա Վիլեն Սիրեկանյանը:
Նա ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո ազատ է արձակվել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վ. Սիրեկանյանի ընկերների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ Վ. Սիրեկանյանն աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր