Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

24 հոկ 2018 21:46

Բուքմեքերների արգելքը կբերի միայն ինտերնետ բիզնեսի մեծացմանը դրսի ընկերությունների միջոցով

Վերլուծաբան Հայկ Բալանյանը իր ֆեյսբության էջում գրում է.
Բուքմեքերների պահով․ 
առաջին ու վերջին անգամ խաղաղրույք դրել եմ 1998թ ընկերոջս մաստեր֊քարտով (ես քարտ չունեի) ինտերնետով, անգլիական Վիլիամ Հիլս գրասենյակում։ Հայաստանում այդ բիզնեսը ուղակի դեռ չկար։
Կրեցի, Ֆրասնիան դառած չեմպիոն։
Իսկ հետո քանի որ Հանրապետականը ներվերիս վրա ազդում էր, էլ ժամանակ չեղավ։
Արգելքը կբերի միայն ինտերնետ բիզնեսի մեծացմանը դրսի ընկերությունների միջոցով։
Ելքը մեկն է և նույնն է ինչ հարբեցողության, նարկոմանիայի, կազիոնների դեպքում։
Երկրում պիտի այլ բաներ լինեն, հոգևոր կյանք լինի, որ մադրիկ այլ բանով զբաղվեն, ուրիշ առաջնահերթություններ ունենան, ու նաև սպորտի, յուրանքանչյուր այլ զբաղմունքի հնարավորություն։
Մի քանի օր առաջ գրել էի Վրաստանում մարիխուանայի լեգալիզացման մասին։
Նույնն է։ 
ՈՒղեղում է պետք փոխել ու զբաղեցնել, թե չէ արգելքները օգուտ չեն տա։ Կմտցնենք օրինական բիզնեսը ստվերի ու կրիմինալի դաշտ։
Բայց այս հասարակության անպատրաստի վիճակի օրինակով գոնե հիմա մենք պիտի հասկանանք, որ կազինոյա֊ ու դրույքացավից հետո մարիխուանայի լեգալայզը ինչ հետևանքների կբերի։
Պայմանները ստեղծենք, հետո լեգալիզացնենք, ոչ թե արմատավորենք, սարքենք պրոբլեմ, հետո մտածենք ինչ անենք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր