Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

25 հոկ 2018 09:46

«168 ժամ». Ազդանշան՝ ԱՄՆ-ից. ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից

«168 ժամ». Ազդանշան՝ ԱՄՆ-ից. ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը  չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասն Ադրբեջանին: Այդ ազդանշանն  ամբողջությամբ ԱՄՆ ներկայիս աշխատակազմի ոգուն համապատասխան է` սկզբից ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից»,- «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի  Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության  հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարելիք այցի նպատակներին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու և, հետևաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար:

«ԱՄՆ-ը նաև նկատի է առնում Մերձավոր Արևելքի «շունչը», որը որոշակի հանգամանքներում կարող է զգալ նաև Հարավային Կովկասը, եթե այս երկրներն այնքան էլ համոզվող չլինեն, ինչպես Վաշինգտոնը կցանկանար»,- ասել է Տրոֆիմչուկը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր