Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից և նրա որդուց ու հանդիպման հրավիրել          ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն       Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ    

25 հոկ 2018 14:13

Բերքահավաք» է տեղի ունենում.բյուջեն կլցվի մի քանի անգամ ավելի միլիոն դոլարով

Բերքահավաք» է տեղի ունենում.բյուջեն կլցվի մի քանի անգամ ավելի միլիոն դոլարովԵրկուշաբթի օրը վարչապետին կներկայացնեմ 1 մլն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: 
««Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր»,- նշեց նա:
Սանասարյանն ընդգծեց, որ ստուգումներ են կատարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք: Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Գումարի մասով վերջանկան չափ չեմ կարող ասել, բայց նախանական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ», — ասաց Սանասրյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր