Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 հոկ 2018 16:47

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Փաշինյանի հայտարարությունըԱդրբեջանի և Հայաստանի միջև գործնական կապը պետության ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կամ պաշտպանության նախարարների մակարդակով հաստատված չէ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Ըստ նրա, կապը գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա և գործածվում է օպերատիվ դեպքերում՝ համապատասխան շրջանակներում:
«Հայաստանը և Ադրբեջանը հանդիսանում են հակամարտության կողմեր և բանակցում են հակամարտության կարգավորման հարցով: Հետևաբար, նման շփումները նորմալ են», - նրա խոսքերն է մեջբերում «Trend» գործակալությունը:
Ավելի վաղ, չորեքշաբթի օրը, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապը գործում է ամեն օր:
«Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են օպերատիվ կապի ոլորտում: Կարող եմ վստահ ասել, որ այդ կապը հաստատվել է: Եվ իրականում մենք ամեն օր իրավիճակը քննարկում ենք», - ասել է Փաշինյանը, ընդգծելով, որ խոսքը միայն հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կանխարգելման մասին է:
Նրա խոսքերով, գործնական կապը չի օգտագործվում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կարգավորման համար:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր