Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

25 հոկ 2018 17:36

Ընտրեք ձեր դեմքի ձևն ու բացահայտեք բնավորությունը

Ընտրեք ձեր դեմքի ձևն ու բացահայտեք բնավորությունը Կազմակերպված եք, սեփական ծրագիրը հաշվի առնելով՝ շարժվում եք նպատակին հասնելու ճանապարհով:
Վստահությունն ու հավատարմությունը կարևոր են ձեզ համար: Մարդիկ գիտեն, որ կարող են լիովին վստահել ձեզ:
Գործնական եք, ամբիցիոզ: Երբ ինչ-որ բան եք ցանկանում, անում եք ամեն ինչ՝ դա ստանալու համար:
#2 Հանգիստ եք: Նախքան որևէ բան անելը մտածում եք, ինչը ձեզ օգնում է հանգիստ ու զուսպ լինել:
Հաշվի եք առնում մյուսների կարծիքը, նախքան սեփականը բարձրաձայնելը: Մտածկոտ եք, ձեզ դուր է գալիս «կորչել» սեփական համոզմունքներում: Ջերմ եք, ընկերասեր, երազկոտ:
#3 Ավելի շատ առաջնորդվում եք դատողություններով, քան զգացմունքներով: Ձեր համոզմունքները հիմնված են ապացույցների վրա, այդ պատճառով էլ չեք վախենում արտահայտվել:
Կարողանում եք հրաշալի մարտավարություն մշակել: Հեշտ եք հարմարվում նոր վայրերի ու մարդկանց: Կարողանում եք ճիշտ նպատակներ սահմանել:
#4 Կարեկցող եք: Հեշտությամբ եք հասկանում մարդկանց հայացքն ու տրամադրությունը: Ընկերասեր եք, նուրբ բնավորություն ունեք:
Համարձակ եք, պնդում եք այն, ինչի հավատում եք: Նաև կամակոր եք, երբեք չեք զիջում: Ինտուիցիան լավ է զարգացած:
#5 Հումորի հրաշալի զգացում ունեք: Միշտ օգնության ձեռք եք մեկնում մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Կարողանում եք ղեկավարել սթրեսը:
Բարեհոգի եք: Մեծ սիրտ ունեք, հյուրընկալ եք:
#6 Զգացմունքային եք, ստեղծագործող: Աշխարհին նայում եք այլ, յուրօրինակ հայացքով: Մտածկոտ եք, ձեզ դուր է գալիս կորչել սեփական մտքերի աշխարհում:
Ցանկանում եք հաջողության հասնել նրանում, ինչ անում եք: Լի եք էներգիայով:
#7 Հեշտությամբ եք սովորում ամեն բան: Որոշում կայացնելիս հենվում եք փաստերի, ոչ թե զգացմունքների վրա: Շատ ուշադիր եք թե ձեր, թե շրջապատի նկատմամբ: Ցանկանում եք լավագույնս անել աշխատանքը:
Միշտ պատրաստ եք օգնության հասնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
#8 Ազնիվ եք, ինքնավստահ: Հավատարմությունը շատ կարևոր է ձեզ համար: Ինքներդ էլ միշտ փորձում եք այդպիսին լինել:
Երբեք կախված չեք մյուսներից: Ուղիղ եք, անկեղծ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր