ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. որոշումներ են կայացվել նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ. «Ժողովուրդ»          ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին       Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար    

25 հոկ 2018 18:27

Սահմանադրական դատարանը գրանցել է Արմեն Սարգսյանի դիմումը

Սահմանադրական դատարանը գրանցել է Արմեն Սարգսյանի դիմումըՀՀ սահմանադրական դատարանը գրանցել է 2018թ. հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղմկահարույց օրենքի սահմանադրականության հարցով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի  քարտուղար  Մարիաննա Հակոբյանը՝  նշելով, որ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 28–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ գործն ընդունվում է վարույթ Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով։ ՍԴ աշխատակարգի 27–րդ կետի 2–րդ մասի համաձայն՝ այս գործերով դիմումի նախնական ուսումնասիրությունը պետք է ավարտվի դիմումը մուտքագրելուց հետո 20–օրյա ժամկետում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր