ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

26 հոկ 2018 15:10

Հանրապետականները գրոհում են.հարցականի տակ է մնում արտահերթ նիստի դրական վերջաբանը

Հանրապետականները գրոհում են.հարցականի տակ է մնում արտահերթ նիստի դրական վերջաբանըՀՀԿ-ն դեռ հույսը չի կորցրել և փորձում է միջազգային կառույցների ժխտողական դիրքորոշման միջոցով խափանել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ամրագրումը։ Այս մասին է վկայում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի վերջին ելույթը Եվրախորհրդում, որը Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի մասին էր՝ ներառյալ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին «հավելվածը»։
Օգտվելով ընձեռված ելույթի հնարավորությունից՝ Աշոտյանը, ըստ էության, ՀՀԿ դիրքորոշումն է արտահայտել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որ բարձրաձայնել էր կուսակցությունը արտահերթ նիստը ձախողելուց առաջ։ Հնչեցված դժգոհություններում նշվում է, որ ԸՕ-ը մշակվել է առանց խորհրդարանական ուժերի ներգրավվման, չի ենթարկվել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության, և Վենետիկի հանձնաժողովի նախագահը չի ողջունում ԸՕ էական փոփոխությունները ընտրությունների նախաշեմին։
Աշոտյանը ասել է, որ պատգամավորների վրա ճնշումներ են գործադրել բարեփոխված ԸՕ-ն անցկացնելու համար, ինչի հետ կարող են շատերը չհամաձայնել մի պարզ պատճառով՝ եթե ճնշումներ են եղել իշխանությունների կողմից, ապա ինչու արտահերթ նիստը տապալվեց։ Իսկ եթե գործել է պարտադրանքի մեթոդը, ապա ինչու են մեկ անգամ ձախողելուց հետո ԸՕ փաթեթը նորից օրակարգ մտցնում։
Իսկ ելույթի ավարտին Աշոտյանը շեշտել է, որ քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս չկա և չի լինելու։ Քաղաքական ուժեր ասելով՝ Արմեն Աշոտյանը երևի նկատի է ունեցել մի կողմում ՀՀԿ-ին հավատարիմ մնացած պատգամավորներին և մյուս կողմում՝ խորհրդարանի մնացյալ ուժերին, քանի որ վերջինները հավատացնում են, որ, թեպետ կան անհամաձայնություններ և առաջին քվեարկության տապալման մեջ նաև իրենց մեղքի բաժինը կա, սակայն կողմ են նոր օրենսգրքի ընդունմանը։ Աշոտյանի վերջին պնդումից պարզ է դառնում, որ երկուշաբթի նախատեսվող արտահերթ նիստը նոր ԸՕ-ի հետ կապված, խմբակցությունը կրկին կբոյկոտի և դեռ հարցականի տակ է մնում արտահերթ նիստի դրական վերջաբանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր