Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 հոկ 2018 17:40

11 ցմահականներ հացադուլ են հայտարարել և դիմել Նիկոլ Փաշինյանին

11 ցմահականներ հացադուլ են հայտարարել և դիմել Նիկոլ ՓաշինյանինՀոկտեմբերի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալներից 11 հոգի անժամկետ հացադուլ են հայտարարել, հայտնում է Forrights.am-ը։ Նրանք խնդրագրով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` «ցմահի վճիռները ներում շնորհելով փոխարինել տարիների»։
«Հարգելի պարոն Փաշինյան, ստիպված հայտարարելով անժամկետ հացադուլ, դիմում ենք Ձեզ, ցմահ դատապարտված կալանավորներս։ Շատ տարիներ մենք հույսներս չէինք կորցնում, որ իշխանության կգա մի այնպիսի մարդ, ով կունենա սիրտ, հոգի եւ խիղճ։
Հարգելի պարոն Փաշինյան Ձեզ դիմում ենք մեկ անձի սպանության մեղադրանքով, դատապարտվածներս՝ ինչի համար ամեն օր ներում ենք խնդրում Աստծուց։
Խնդրում ենք նաեւ Ձեզ, մեր ցմահի վճիռները ներում շնորհելով փոխարինել տարիների՝ ինչքան որ նախատեսում է սպանության հոդվածը։
Մենք չենք պահանջում միանգամից ազատություն, այլ ուղղակի խնդրում ենք՝ 1 անձի սպանության համար ցմահ դատապարտվածներս,- ներե՛ք եւ ցմահի ստատուսը հանեք մեր վրայից։
Արդյո՞ք մեկ անձի սպանության համար դատապարտված մարդուն հնարավոր չէ տեղավորել 20 տարի պատժաչափի մեջ։
Եթե այն ժամանակ, երբ մենք դատապարտվում էինք, գործեր 20 տարի պատժաչափի օրենքը, մենք ցմահ չէինք դատապարտվի։
Նշենք նաեւ, որ ցմահ դատապարտյալներից շատերն ամուսնացել են կալանքի ժամանակ եւ ունեն փոքր երեխաներ, շատերն էլ ցանկանում են ընտանիք կազմել, բայց ազատության մեջ։
Հարգելի պարոն Փաշինյան մեր դիմացկունությունը սպառվել է անարդար վիճակից։ Թեկուզ ուշացումով՝ մենք սկսեցինք մեր բողոք-խնդրանքի ձայնը բարձրացնել, եւ պատրաստ ենք գնալ մինչեւ վերջ հանուն մեր երեխաների եւ հարազատների։
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, եւ հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
Նուբարաշեն ՔԿՀ ցմահ դատապարտյալներից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր