Գազի գինը կարող է նվազել

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ դրական արդյունքով ավարտվեն քննարկումները, Բաղրամյանը տվել է հետևյալ պատասխանը.
«Հուսով եմ՝ այո»:
Նա նաև ասել է, որ ՀԷՑ-ում 350 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ են իրականացվում, ինչի արդյունքում 2026-2027 թվականներին կունենանք անթերի ցանց՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող:
Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ ներդրումները պետք է հանգեցնեն լարումների շեղման բացառման, հոսանքազրկումների չնչին մակարդակի և վթարների վերացման ժամանակի նվազեցման: