Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 հոկ 2018 20:15

ԼՂ հարցով Բոլթոնի հայտարարության մեջ կային անհանգստացնող պահեր. Պապյան

Արցախի հարցով Բոլթոնի հայտարարության մեջ կային անհանգստացնող պահեր այն առումով, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ վարչապետը կստանա նոր մանդատ եւ ունենալով նման վստահություն ժողովրդի մեջ կարող է վճռական քայլեր իրականացնել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը։
«Խնդիրն այն է, թե վճռական քայլերը որոնք պետք է լինեն։ Ես չեմ կարծում, որ այդ վճռական քայլերը ի օգուտ մեզ են լինելու»,–նշեց նա։
Պապյանը շեշտեց՝ զենքի վաճառքի պատրաստակամությունը Հայաստանին, որը նշանակում է՝ նաեւ Ադրբեջանին, ես եւս չեմ համարում մեզ համար ցանկալի իրողություն. «Ցանկալի իրողություն չէ, քանի որ եթե այդ շուկան բացվի եւ ազատ զենքի վաճառք լինի, այսինքն՝ 907-րդ բանաձեւը շրջանցվի, Ադրբեջանը ավելի մեծ հնարավորություն ունի զենք գնելու։ Ադրբեջանը այդպիսով կկարողանա հզորացնել իր ազդեցությունը ամերիկյան որոշ ընկերությունների ներսում, որոնց միջոցով էլ լոբբինգ կիրականացնի»։
Նա ցավալի իրողություն որակեց Հայաստանի կարգավիճակի վերաբերյալ Բոլթոնի հայտարարությունը, որ այն ԱՄՆ-ի համար ընդամենը բարձր առաջնահերթություն ունեցող պետության կարգավիճակ ունի, ոչ թե ստրատեգիական գործընկեր է կամ դաշնակից։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր