Աճառյան-Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն          Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում       Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի    

27 հոկ 2018 10:36

«Ժամանակ».Բացահայտում. Ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը

«Ժամանակ».Բացահայտում. Ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարևոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաև բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:

Հայաստանը 2017թ. Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել հանքարդյունաբերության իրական սեփականատերերին: Հետաքրքիր է, թե այս օրենքի ընդունումից հետո ինչ պատկեր կարող է բացահայտվել Հայաստանում, ովքեր են Հայաստանի հանքերի իրական սեփականատերերը»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր