5 փաստ 20-րդ դարի ամենադաժան հանցագործներից մեկի մասին

1․ Առաջին սպանությունը Ալ Կապոնեն կատարել է 14 տարեկանում։ Պատանու զոհը դարձավ նրա ուսուցիչը։
2․Հանցավոր աշխարհում նա անսահման հարգանքի հասավ իր դաժանության շնորհիվ։ Նա կտրում էր իր մրցակից խմբավորումների անդամների ձեռքերը, անբարոյականների մարմնի վրա հանգցնում էր ծխախոտի մնացորդը և այլն։
3․ 700 սպանություն, որից 400 Կապոնեի պատվերով։ Այսպիսին էր Չիկագոն Կապոնեի կառավարման տարիներին։
4․Իր բիզնեսում նա հույսը դնում էր միայն իր ընտանիքի անդամների վրա։ Նրա եղբայրները՝ բացառությամբ Ռիչարդի, որը ոստիկան էր դարձել, հիմնականում մասնակցում էին նրա հանցավոր գործունեությանը։ Հատկապես աչքի էր ընկնում Ֆրենկ Կապոնեն։ Նա կրտսեր Ալֆոնսոից ավելի անմարդկային էր։ Նրա սիրելի արտահայտությունը՝ «Դիակները չեն վիճում»։ Վիճաբանություններից մեկում Ֆրենկին սպանում են։ Նրա հողարկավորությունը չիկագոյում մեծ իրարանցում է իրականացնում։ Ոչպես սգի նշան քաղաքի բոլոր հասարակաց տներն ու խաղատները 2 ժամով փակվում են։
5․Չնայած նրան, որ Չիկագոն Կապոնեի շնորհիվ վերածվել էր մարտադաշտի, բնակչությունը նրան սիրում էր։ Բանը նրանում է, որ Ալ Կապոնեն մեծ քանակությամբ բարեգործություն էր անում։ Նա նաև 1929 թվականին՝ Մեծ Ճգնաժամի տարիներին սովից փրկել էր մի քանի հազար մարդու։