Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

27 հոկ 2018 17:22

Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ

Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը երկրների ղեկավարների մակարդակով կանցկացվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նոյեմբերի 8-ի առաջին կեսին Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը, իսկ օրվա երկրորդ կեսին տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր