Դեպի Իրան նավեր են շարժվում, բանակցություններ ենք վարում և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները          Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա       Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս    

30 հոկ 2018 13:48

Կրակոցներ Երևանում

Կրակոցներ ԵրևանումԵրեկ՝ հոկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։ Տեղում դեպքի վայրի զննություն է կատարվել Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սուքիասյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ՝ 50-ամյա Ոսկան Մնացականյանին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր