Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

30 հոկ 2018 19:25

Ո՞ւր է գործուղվել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. ասուլիսը չեղարկվել է

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի  իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծառայողական գործուղման մեկնելու պատճառով, հոկտեմների 30-ին պլանավորած մամլո ասուլիսը հետաձգվում է: Հաջորդ շաբաթ լրացուցիչ կնշեմ ասուլիսի ամսաթիվը: Հայցում ենք ձեր ներողամտությունը»:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից փոխանցել են, որ նախարարի գործուղման մասին առայժմ որևէ տեղեկություն հայտնել չեն կարող. «Այս պահին ոչ մի ինֆորմացիա չենք կարող տալ, առաջիկայում պաշտոնապես կհայտարարենք»:
Ճշտող հարցին, թե այցը նախատեսված չէր, հնարավո՞ր է դեպք է պատահել, որը պատճառ է հանդիսացել Դավիթ Տոնոյանի հապշտապ գործուղմանը, ՊՆ լրատվության ծառայությունից պատասխանել են, որ որևէ լիազորություն չունեն առանց պաշտոնական հայտարարության որևէ տեղեկություն տրամադրելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր