Հուլիսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանի միջուկային ծրագրի ավարտված լինելու մասին խոսակցությունները պարզապես պատրանք են    

31 հոկ 2018 10:19

«Իրավունք».Լարված մթնոլորտ՝ կառավարությունում.յուրաքանչյուրը սկսել է մտածել ավելի հարմար դիրք ընդունելու մասին

 «Իրավունք».Լարված մթնոլորտ՝ կառավարությունում.յուրաքանչյուրը սկսել է մտածել  ավելի հարմար դիրք ընդունելու մասին«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում: Եթե նախկինում երիտպաշտոնյաները փորձում էին միմյանց սատարել, ապա այժմ չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որևէ մեկը սայթաքում է:

Պատճառը մեկն է՝ յուրաքանչյուրը սկսել է մտածել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ավելի հարմար դիրք ընդունելու մասին: Այս դեպքում ամեն մեկը գտնում է, որ մյուսից ավելի արժանավոր է, քանի որ ոչ միայն «քայլած» ունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նաև մի քանի ամսվա պաշտոնավարման փորձ:
Իսկ մյուսները մատնացույց են անում այն բացթողումները, որոնք վերջիններս թույլ են տվել և կարող են հանկարծ վրիպած լինել Փաշինյանի տեսադաշտից»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր