Իրանը «սիմետրիկորեն կարձագանքի» ԱՄՆ ցանկացած հարձակման կամ սպառնալիքի էլեկտրաէներգիայի հետ կապված          Աբովյան քաղաքում. «Kia»-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում       ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post    

31 հոկ 2018 12:50

Ցմահ ազատազրկվածների նկատմամբ համաներում չի լինի․ Զեյնալյան

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում համաներման մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ ցմահ ազատազրկվածների վրա չի տարածվելու համաներումը։ Նա նշեց նաև այն մյուս խմբերը, որոնց նկատմամբ չի գործի համաներման որևէ կետ։
Համաներումը, ըստ Զեյնալյանի, չի տարածվի նաև մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն արգելվում է, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր