Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին          Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

31 հոկ 2018 14:33

Ադրբեջանն անհուսալի և անկանխատեսելի երկիր է. շարժերը սահմանագծի տարբեր ուղղություններով շարունակվում են

Ադրբեջանն անհուսալի և անկանխատեսելի երկիր է.  շարժերը սահմանագծի տարբեր ուղղություններով շարունակվում ենՊարոն Աբրահամյան, չնայած Վարչապետի հայտարարություններին, որ Ադրբեջանի նախագահի հետ հաստատվել է օպերատիվ կապ և ունենք պայմանավորվածություն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազեցնելու մասին,այնուամենայնիվ, օրեր առաջ կրկին ունեցանք վիրավոր զինծառայող։ Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը և ինչպիսի՞ իրավիճակ է առաջնագծում։
-Իրավիճակի վերաբերյալ գնահատականները շատ փոփոխական են, դրանք ժամերի ընթացքում անընդհատ փոփոխվում են: Այն, որ փորձեր է կատարվում նպաստել իրավիճակի լիցքաթափմանը, սահմանագծին զոհերի կամ վիրավորների թվի նվազեցմանը՝ ողջունելի է, այլ բան է, որ Ադրբեջանում կարծես թե այդքան էլ այդ պայմանավորվածությանը լրջորեն չեն մոտենում:

– Արցախի նախագահը վերջին երկու շաբաթվա ընթացքում դիրքեր և զորամասեր կատարեց 5 այցելություն։ Ի՞նչ նպատակ են հետապնդում և ինչո՞վեն պայմանավորված այսքան հաճախ այցերը։
-Զինված ուժերը փոփոխությունների փուլում է և նախագահի՝ առաջնագիծ կատարվող այցերի գլխավոր նպատակներից մեկը՝ զինծառայողներին վերաբերվող փոփոխությունները վերջիններիս հետ քննարկման դնելն է, միայն կաբինետային քննարկումներով անհնար է արդյունավետ լուծումների հասնել: Ի վերջո, մեր զինծառայողներն են իրենց ուսերին տանում արտաքին սպառնալիքների ողջ ծանրությունը, և նախագահը պարտավորվածություն է զգում նրանց առնչվող հարցերի մասին անմիջական շփումների միջոցով լսել զինծառայողների դիտարկումները, ծառայության հետ առնչվող խնդիրների, առաջնահերթությունների մասին:
-Արցախի նախագահի Հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լուսանկարներ Թալիշից, որտեղ երևում էր ՝ հակառակորդի վարած կրակի արդյուքում վիրավորվել էր դիրքի շունը։ Նկարներից պարզ է դառնում, որ Դուք ևս հենց այդ դիրքերում էիք, որտեղ օրեր անց նույն վիրավոր շունը պայթում է ականի վրա։ Ինչպե՞ս կգնահատեք բարձրաստիճան պաշտոնյաների ուղղությամբ հակառակորդի վարած դիպուկահար կրակը և ինչպիսի՞ օպերատիվ իրավիճակ է Թալիշի ուղղութայմբ։
Ինչպես արդեն ասացի, առաջնագծի օպերատիվ իրավիճակը շատ փոփոխական է: Անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանի հետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կամ գործընթացը ինչ փուլում է, մեր զինված ուժերը չի կորցնում իր զգոնությունը և պատշաճ ձևով է իրականացնում իր առջև դրված խնդիրները: Սահմանագծին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, որի արդյունքում, մի քանի օր առաջ, վիրավորման դեպք արձանագրվեց, ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակում է իր հին գործելաոճը ու ևս մեկ անգամ ապացուցում, որ բանակցությունների առումով չափազանց բարդ իրավիճակ ունենք՝ կողմերից մեկը՝ Ադրբեջանն անհուսալի և անկանխատեսելի երկիր է:


Բազմիցս նշել եք, որ հակառակորդը զորավարժություններից հետո զորքի միայն մի մասն է վերադարձրել «ելման դիրքեր», իսկ մյուս մասը բավականին մոտիկ է տեղակայված առաջնագծին։ Դեռևս պահպանվու՞մ է այդ վիճակը, ինչպիսի՞ ակտիվ կամ պասիվ շարժեր է իրականացնում ադրբեջանական կողմը։
-Ադրբեջանի կողմից շարժերը սահմանագծի տարբեր ուղղություններով շարունակվում են, դրանք մեծ մասշտաբներ չեն կրում, սակայն նկատելի է, որ անընդհատ վարժանքների, բազաների համալրման, նոր ենթակառուցվածքների կառուցման փուլում են:
banakinfo.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր