Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

31 հոկ 2018 15:17

Աբսուրդ․ ցմահ դատապարտվածին վաղաժամկետ չեն ազատել, քանի որ նա բանաստեղծություն չի գրել

 Աբսուրդ․ ցմահ դատապարտվածին վաղաժամկետ չեն ազատել, քանի որ նա բանաստեղծություն չի գրելԱյսօր մենք ունենք 93 ցմահ ազատազրկման դատապարտված, որոնցից 16-ը 18-21 տարեկան հասակում են կատարել այդ արարքը: Այսօր ԱԺ արտահերթ նիստում համաներման նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է Նաիրա Զոհրաբյանը:
«Լինենք մեր խղճի առաջ արդար. եթե սպան փորձել է անարգել զինվորին, ու նա սպանել է սպային, ու նման դեպքեր կան, երբ տվյալ հանցանքի համար տվել են 18-20 տարի, այժմ այդ զինվոր տղաները, ովքեր 20 տարի պատիժ են կրել և արդեն հասուն մարդ են, կարո՞ղ են հույս ունենալ, որ համաներումը կտարածվի իրենց վրա կամ վաղաժամկետ կազատվեն»,-Զոհրաբյանն իր հարցն ուղղեց նախարարին։
Նա հորդորեց այդ դեպքերը կրկին քննել ու մեկ վկայով ցմահ դատապարտվածներին համաներման մեջ ընդգրկել։
Զոհրաբյանը նաև նկատեց, որ դատապարտվածներից մեկին, ով 23 տարի արդեն նստած է, վաղաժամկետ ազատելու համար հարցրել են, թե այս տարիների ընթացքում բանաստեղծություն գրե՞լ է, թե՞ ոչ։ Ու երբ բացասական պատասխան են ստացել, ասել են, թե նրան չեն ազատում, քանի որ եթե բանաստեղծություն չի գրել, ուրեմն մարդկայնորեն չի փոխվել։
«Սա աբսուրդ է ու ընդհանրապես պետք է պարզել, թե էդ ովքեր են ընդգրկված հանձնաժողովում, և ունեն արդյոք տարրական գիտելիքներ, թե ինչպես պետք է աշխատել դատապարտյալների հետ»,- նկատեց Զոհրաբյանը։
Նա նաև նկատեց, որ խնդիր է նաև հեռախոսից չօգտվելու հարցը, քանի որ դատապարտյալներից մեծ մասի ծնողները Հայաստանում չեն, և կապը միայն հեռախոսով է։ Ըստ պատգամավորի՝ կալանավայրերում կարող են գոնե սկայպ տեղադրել, որպեսզի դատապարտյալները տեսակցության ժամը կարողանան սպառել սկայպով կապ հաստատելով հարազատների հետ։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե ուզում են արդար մոտեցում, ապա միայն այս հարցերը վերանայելով կարող են դրան հասնել։ Պատգամավորը մեկ անգամ ևս նշեց, որ մեծ ուշադրությունը պետք է սևեռել ցմահ ազատազրկվածների վրա, որոնցից մեծ մասի ծնողներն այդ պահին ԱԺ դիմաց են և պահանջում են վերանայել իրենց որդիների համաներման հարցը։
Նաիրա Զոհրաբյանը նկատեց նաև, որ նախարարի մատնանշած մարդասիրությունը չպետք է լինի ընտրովի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր