Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

01 նոյ 2018 10:17

«Ժամանակ». Գործարք. Ազատության դիմաց Մանվել Գրիգորյանը պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ

«Ժամանակ». Գործարք. Ազատության դիմաց Մանվել Գրիգորյանը պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ:
Գրիգորյանը հրաժարվել է նման գործարքից եւ սպասում է իր գործով դատական նիստերի սկզբին: Քննությունն էլ, կարծես թե, հակված է գործը շուտ ավարտել եւ ուղարկել դատարան, որովհետեւ ամենաէական մեղադրանքը, որ կա Մանվել Գրիգորյանի դեմ, ապօրինի զենք-զինամթերք պահելն է:
Իրավապահները հասկանում են, որ ԵԿՄ նախագահին նման մեղադրանքով դատարան տանելը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, եւ Մանվել Գրիգորյանը մեղադրյալից վերածվի մեղադրողի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր