Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

05 նոյ 2018 19:25

Զինված տղամարդը պատանդներ է վերցրել փոստային բաժանմունքում

Իտալիայում մաֆիայի հետ կապված լինելու մեջ մեղադրվող տղամարդը պատանդ է վերցրել Ռեջո Էմիլիա քաղաքի փոստային բաժանմունքի աշխատակիցներին՝ գրում է ANSA գործակալությունը։
Նշվում է, որ դանակով զինված հանցագործը ազատ է արձակել բոլոր հաճախորդներին և գրավված շինության մեջ մնացել է 5 շխատակից։
Համաձայն վերջին տվյալների՝ պատանդներից մեկը դուրս է եկել տարածքից։ Տղամարդը հանդիպում է պահանջում երկրի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատեո Սալվինիի հետ։
Դեպքի վայրում են ոստիկանության հատուկ ջոկատները, իրավապահները բանակցում են տղամարդու հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր