Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

06 նոյ 2018 12:01

Տեսանյութ․ Ինչ են քննարկել նախարարն ու գեյ մարմնավաճառ, հայտնի Կարաբինան

Տեսանյութ․ Ինչ են քննարկել նախարարն ու գեյ մարմնավաճառ, հայտնի  ԿարաբինանԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ երիտասարդի հանդիպումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:Ֆեյսբուք սոցիալական ցանցում հատկապես օգտատերերը փորձում են հասկանալ, թե ինչ են քննարկել նախարարն ու ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը:
ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ նախարարն ամեն ամիս մի շարք քաղաքացիների է ընդունում, իսկ այդ ընդունելությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք.«Գիտեք, այդ հանդիպումները լինում են ամիսը մեկ, և յուրաքանչյուրն էլ գալիս է: Թե ինչ դավանանքի կամ ինչ կողմնորոշման են նրանք՝ մեր գործը չէ: Նրանք ԿԳ նախարարի մոտ գալիս են այն խնդիրներով, որոնք առչվում են անձամբ իրենց և կրթության ոլորտին»:
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը  պատմում է այն մասին, որ ակտիվ մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, փողոցներ փակել և հույս հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կկարողանա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ավելի լայն իրավունքներ տալ՝ նշելով, որ նախկին իշխանությունների օրոք նրանց հետապնդում էին
Ըստ համացանցում շրջանառվող լուրերի նախարարի հետ հանդիպած երիտասարդը գեյ մարմնավաճառ   է և հայտնի է Կարաբինա անունով: Նրա մասին բազմաթիվ հրապարակումներ կան համացանցում և նա չի թաքցնում իր զբաղմունքն ու անձնական տվյալներ: Նա նաև մարմնավաճառությամբ զբաղվելու մասին խոսել է շատ ազատ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր