Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 նոյ 2018 17:05

Փաշինյանի և Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է. Դավիթ Տոնոյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում պայմանավորվածությունից հետո սահմանին լարվածությունը բավականին նվազել է: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ:
Նոյեմբերի 6-ին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումից առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Սահմանին լարվածությունը բավականին նվազել է Դուշանբեի պայմանավորվածություններից հետո: Երկու կողմերի միջև կա օպերատիվ կապ՝ հեռախոսակապ: Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող դեպքերի, շարժի, գործողությունների իրականացման դեպքում ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն»,-ասաց Տոնոյանն ու նշեց, որ մինչ այս պահն այդ կապը եղել է կառուցողական:
Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անմիջական կապ չկա: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե ադրբեջանական կողմից աշխատանքներ են կատարվում, որոնք ուղղված են լինում դիրքերի բարելավմանը, հայկական կողմն անմիջապես արձագանքում է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Խոսակցության ընթացքում արձանագրվել էր նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր