Նախկին զուգընկերոջ հետ սեքսով զբաղվելը առողջության համար օգտակար է
![](https://blognews.am/static/news/b/2018/09/562533.jpg)
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, «ex-sex»-ն իսկապես օգնում է հարաբերություններում առաջ շարժվել, ազատվել դեպրեսիայից եւ ավելի դրական տրամադրություն ունենալ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behavior ամսագրում:
Գիտնականների խումբը նշում է, որ նախկին զուգընկերոջ հետ սեքսը նվազեցում է բաժանվելուց հետո հոգեբանական անհարմարավետությունը, օգնում հին հարաբերություններում բոլոր կետերը դնել «i»-ի վրա եւ առաջ շարժվել:
Սա ամենեւին առաջին հետազոտությունը չէ, որում նշվում է նախկին զուգընկերոջ հետ ինտիմ կապի դրական էֆեկտի մասին: Այսպես՝ դեռեւս 2012 թվականին Արիզոնայի համալսարանի մասնագետները, ուսումնասիրելով ամուսնալուծված 137 զույգերի վարքագիծը, հայտնաբերել են, որ բաժանվելուց հետո «ex-sex»-ն օգնել է ցավն ավելի լավ վերապրել նրանց, ովքեր դեմ էին ամուսնալուծվելուն:
Նախկինում բրիտանացի փորձագետ Թրեյսի Քոկսը նշում էր, որ կանայք «ex-sex»-ին հաճախ են դիմում իրենց անցյալի հարաբերությունները վերանայելու ցանկության պատճառով: