Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

03 սեպ 2019 15:40

Սեքսից հրաժարումը 50-ից հետո հանգեցնում է մի շարք հիվանդությունների. գիտնականներ

Սեռական կյանքից հրաժարումը 50-ից հետո բացասաբար է անդրադառնում առողջական վիճակի վրա՝ բարձրացնելով քաղցկեղի եւ մի ամբողջ շարք այլ հիվանդությունների առաջացման վտանգը։ Այս մասին ասվում է Archives of Sexual Behaviour ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 5700 տղամարդ, ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր սկսում են ավելի հազվադեպ զբաղվել սեքսով 50 տարեկանից հետո, լուրջ հիվանդությունների առաջացման վտանգն ավելանում է 2/3-ով։ Այսպես, քաղցկեղի վտանգը բարձրանում է 63 տոկոսով, իսկ այլ երկարատեւ ու բուժում պահանջող հիվանդությունների առաջացման վտանգը՝ 41 տոկոսով։ Այն տղամարդկանց մոտ, ովքեր ասում էին, որ ներկա պահին ավելի հազվադեպ են զբաղվում սեքսով, քան մեկ տարի առաջ, 69 տոկոսով ավելի շատ են որեւէ հիվանդություն հայտնաբերում։
Հետաքրքիր է, որ կանայք 64 տոկոսով ավելի հաճախ են տեղեկացնում այն մասին, որ սեքսի պակասը բացասաբար է անդրադառնում նրանց ինքնազգացողության վրա, բայց չկան տվյալներ այն մասին, թե որքան լրջորեն է դա ազդում նրանց առողջության վրա։
Բացի այդ,  սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունն ինքը կարող է մատնանշել առողջական խնդիրների մասին։ Այսպես, եթե մարդիկ ուժ եւ էներգիա չունեն, դա կարող է լինել մի ամբողջ շարք հիվանդությունների ախտանշան։ Իսկ էրեկտալ դիսֆունկցիան կարող է հուշել սրտի եւ անոթների խնդիրների մասին։
Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Լի Սմիթը Anglia Ruskin University-ից հիշեցրել է, որ սեքսով զբաղվելու ժամանակ օրգանիզմը մեկ րոպեում սպառում է  3.6 կալորիա։ Ցանկացած ֆիզիկական վարժություն օգտակար է առողջության համար, եւ սեքսը բացառություն չէ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր