Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 նոյ 2018 15:48

Գործարար ասելով այսօր ազգի դավաճան են հասկանում. Գործարար» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյան. Տեսանյութ

Գործարար ասելով այսօր ազգի դավաճան են հասկանում. Գործարար» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյան. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում «Գործարար» կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը և կուսակցության փոխնախագահ Էլյանորա Ավետիսյանը խոսեցին ԱԺ արտահերթ ընտրություններին «Գործարար» կուսակցության մասնակցության, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն՝ հատկապես գործարարներին առընչվող սահմանադրական դրույթների վերանայման մասին:  
 
Գեղամ Բաղդասարյանը նշեց, որ «Գործարար» կուսակցությունը այժմ քննարկումների մեջ է տարբեր քաղաքական ուժերի հետ առաջիկայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով. «Մենք գաղափարական և սկզբունքային քննարկումներ ենք տանում, որտեղ առաջնայինը սերնդափոխության հարցն է: Քաղաքական դաշտում պետք է երիտասարդների թիվը մեծ լինի, և պարտադիր պետք է բացառվի նախկին դեմքերի, հատկապես, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց արյունոտ ձեռքերով և կոռուպցիայի մեջ թաթախված մարդկանց ներկայությունը: Հակառակ պարագայում հեղափոխությունն արժեք չի ունենա»,-նշեց Գեղամ Բաղդասարյանը:
 
Գեղամ Բաղդասարյանը նաև դատապարտեց խորհրդարական ընտրություններում գործարարների նկատմամբ եղած բացասական վերաբերմունքը: «Չեմ հասկանում, այսօր ինչո՞ւ է գործարար բառը բացասական ընկալվում: Գործարար ասելով, ասօր ազգի դավաճան են հասկանում, գործարարին ցածրացնում, նրա դերը փոքրացնում են: Ես հիմա ուզում եմ կռիվ տալ բոլոր էն մարդկանց հետ, ովքեր կխաղան գործարարի անվան հետ: Ցանկացած ֆորմատով բանավեճի եմ հրավիրում բոլոր կուսակցությունների ընտրացուցակների առաջին համարներին՝ այս հարցի հստակեցման և քննարկման համար: Ի վերջո, չի կարելի այս աստիճան ճնշել գործարարին: Չպետ է բոլորին տանել, ընդհանրացնել նախկինում խորհրդարանում եղած մի քանի վատահամբավ օլիգարխների հետ»:
 
Հավելենք, որ «Գործարար» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին, ՏԻՄ ընտրություններից 1 ամսի առաջ: Այս պահի դրությաբ կուսակցությունը 3000-ից ավելի անդամ ունի: 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր