Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 նոյ 2018 17:40

ՔՊ-ն ու ՀՀԿ-ն գաղափարական նույն հարթության վրա են և կարող են դաշինք կազմել (տեսանյութ)

«Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որեւէ մեկին, Ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից: Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն հայտնեց ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասեմ»,- հավաստիացրեց նա։

Արամ Սարգսյանը անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի` միակ իրական ընդդիմադիր լինելու մասին հայտարարությանը, և կարծիք հայտնեց, որ ՔՊ-ն ու ՀՀԿ-ն այժմ մեկ հարթության վրա են․ «Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը:

Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: Եվ ես այլընտրանքն եմ, որովհետեւ ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արեւմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են,1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն են, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, եւ այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեր վրա»։

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ էլ է այդ թեմայով Ազգային ժողովում ելույթ ունեցել ու շարունակելու է ունենալ, իսկ իր ու Նիկոլ Փաշինյանի հակասությունը երկրին օգուտ տալու համար է։

«Մեր տեսակը պետք է այս երկրին: Ես սրա համար եմ քաղաքական դաշտում: Եթե հարմարվող կամ պատեհապաշտ, գրպանային լինեի, ինչի՞ս էր պետք նոր դաշինք ստեղծել: Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն ինձ առաջարակ չէ՞ր անի իրենց ցուցակով միասին գնալ: Նման առաջարկ եղել է, խոսել ենք, ուղղակի ամեն ժամանակի մեջ տեսնում ես քո օգտակարության ձեւը»,-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր